Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել իր հոր արած արտահայտությունների համար
21:32 - 26 դեկտեմբերի, 2024

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել իր հոր արած արտահայտությունների համար

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել իր հոր արած արտահայտությունների համար։ 

Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ Ավինյանի հայրը, պատասխանելով կարմիր գծերի արժեքի մասին լրագրողի հարցին, կարմիր գծերի տարածքում կանգնող «Օպել» մակնիշի մեքենա վարողների հասցեին վիրավորական արտահայտություններ է արել՝ ասելով, թե կարմիր գծերի գինը 160 հազարի փոխարեն դեռ 500 հազար պետք է դարձնել։

 «Հայրս բավականին կոպիտ և տգեղ պատասխաններ է հնչեցրել։ Դրանք նյարդի ազդեցության հետևանք են եղել, ափսոսում եմ ասված խոսքերի համար և ներողություն եմ խնդրում։ Երևանի քաղաքապետարանը իր քաղաքականությունը մշակելիս բոլոր մարդկանց, բոլոր խմբերի շահերը պաշտպանելու տրամաբանությամբ է շարժվում»,- ասել է Ավինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել