Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարների Սուրբ Ծննդյան և գալիք 2025 թվականի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը ջերմորեն շնորհավորել է մի շարք պետությունների ղեկավարներին Սուրբ Ծննդյան և գալիք 2025 թվականի Ամանորի առթիվ»,- ասվում է ուղերձում։
Այսպիսով, շնորհավորանքներ են ստացել ԱՊՀ երկրների ղեկավարները՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
Բացի այդ՝ Պուտինը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և ԿԺԴՀ-ի պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընին։
Կրեմլից հեռագրեր են ստացել նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։
Պուտինը շնորհավորել է նաև որոշ պետությունների նախկին ղեկավարներին գալիք Ամանորի կապակցությամբ՝ Գերհարդ Շրյոդերին, Ռաուլ Կաստրոյին, Նուրսուլթան Նազարբաևին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին։
comment.count (0)