Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին |azatutyun.am|
15:38 - 31 դեկտեմբերի, 2024

Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին։ «Իսլամական պետություն»-ը շատ երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։

Գործողության մասին այսօր հայտարարել է պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ նշելով, որ հարվածներն իրականացվել են կիրակի օրը։

Ֆրանսիական ավիահարվածներին նախորդել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայում նմանատիպ գործողությունը։ Այդ գրոհի ժամանակ, ըստ Վաշինգտոնի, սպանվել են «Իսլամական պետության» հետ կապված մի քանի զինյալներ։

Ինչպես նշում է Reuters-ը, Սիրիայի քաղաքական ապագան անորոշ է մնում այնտեղ նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո։

Ասադի իշխանությունը տապալվեց դեկտեմբերի 8-ին մի շարք երկրների՝ այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման գլխավորած ապստամբների կողմից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել