Հանրապետության տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 6-ի գիշերը շրջանների զգալի մասում,սպասվում են տեղումներ լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա՝ 6-8 աստիճանով, 7-8-ի գիշերը կնվազի` 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝ հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի ուշ երեկոյան և 6-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
comment.count (0)