armenpress.am: Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը որպես ԿԳՄՍ փոխնախարար։
Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Գիլոյանն ասաց, որ մեծ ներգրավվածություն է ունենալու Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում (WADA), որտեղ ընտրվել է հիմնադիր խորհրդի անդամ:
«WADA-ում աշխատանքիս զուգահեռ` ներգրավված եմ լինելու նաև Հայաստանում կայանալիք միջազգային բազմաթիվ մրցաշարերի կազմակերպման աշխատանքներում: Մասնավոր սեկտորում փորձելու եմ մրցումային և մարզումային լուրջ ենթակառուցվածքներ ստեղծել, որը կբերի ակումբային սպորտի զարգացմանը: Չեմ հեռանում Հայաստանից, չեմ հեռանում սպորտից»,-ասաց Գիլոյանը:
Կարեն Գիլոյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականի դեկտեմբերից։
comment.count (0)