1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպելու ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հայտարարել է Դմիտրի Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ նման շփումների կազմակերպման համար ցանկություն և քաղաքական կամք են պահանջվում Վաշինգտոնից:
«Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է օտարերկրյա ղեկավարների, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի հետ շփումների համար բաց լինելու մասին: Դրա համար ոչ մի պայման չի պահանջվում։ Անհրաժեշտ են երկխոսություն վարելու և առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու երկուստեք ցանկություն և քաղաքական կամք»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ. ըստ նրա՝ կողմերը նման հանդիպման համար նախապատրաստական աշխատանքներ են տանում:
comment.count (0)