Մաքսային ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացման նոր փուլում են. ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ԱՄՆ դեսպանին
14:12 - 13 հունվարի, 2025

Մաքսային ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացման նոր փուլում են. ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ԱՄՆ դեսպանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր: Կարևորվել է փոխադարձ առևտրի համատեքստում առավել ապահով և արդյունավետ միջավայրի ստեղծումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել