factor.am: Ճապոնիայի հարավ-արևմուտքում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի օդերևութաբանական գործակալությունը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 21:19-ին:
Ցունամիի մասին նախազգուշացումը տրվել է Կյուսյու կղզու Միյաձակի պրեֆեկտուրայի համար, որտեղ գտնվում էր երկրաշարժի էպիկենտրոնը, ինչպես նաև Սիկոկու կղզու Կոթի պրեֆեկտուրայի համար: Մի շարք ափամերձ շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվել տարհանվել տներից, իսկ որոշ գնացքներ դադարեցրել են աշխատանքը:
Ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
comment.count (0)