ԿԸՀ-ն նիստում ընդունեց պատգամավորների թեկնածուների ինքնաբացարկի դիմումները։
ՔՊ-ից ինքնաբացարկ են հայտնել Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Անահիտ Ավանեսյանը, Սուրեն Պապիկյանը, Գևորգ Պապոյանը, Սրբուհի Գալյանը, Արսեն Թորոսյանը, Ալեն Սիմոնյանը, Լիլիթ Մակունցը, Դավիթ Խուդաթյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Արեն Մկրտչյանը, Գնել Սանոսյանը, Տիգրան Ավինյանը, Մխիթար Հայրապետյանը, Միլադա Հովհաննիսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հայկ Ղալումյանը, Վաղարշակ Հակոբյանը, Վահե Հովհաննիսյանը, Համբարձում Մաթևոսյանը, Վահրամ Խաչատրյանը, Տավրոս Սափեյանը, Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարգսյանը, Վահագն Արսենյանը, Սեդրակ Թևոնյանը։
«Ուժեղ Հայաստան»-ից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Գոհար Մելոյանը, Ավետիս Առաքելյանը, Լիլյա Շուշանյանը, Արթուր Դանիելյանը, Ալեքսանդր Սարգսյանը, Արշավիր Խաչատրյանը, Դավիթ Այվազյանը, Ռոբերտ Դիլբալյանը, Հովհաննես Եգանյանը, Սիմոն Բաբայանը։
«Հայաստան» դաշինքից ինքնաբացարկի դիմում ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանը։