Հութիները ստանձնել են Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության հրթիռային հարվածի պատասխանատվությունը
 |panorama.am|
09:52 - 14 հունվարի, 2025

Հութիները ստանձնել են Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության հրթիռային հարվածի պատասխանատվությունը |panorama.am|

panorama.am:  Եմենի հյուսիսում կառավարող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ «Պաղեստին-2» հրթիռը Թել Ավիվում խոցել է Իսրայելի պաշտպանության նախարարությանը ։

«Մենք ռազմական գործողություն ենք իրականացրել օկուպացված Յաֆայում (Թել Ավիվ-խմբ.) այսպես կոչված իսրայելական թշնամու պաշտպանության նախարարության դեմ՝ օգտագործելով հիպերձայնային բալիստիկ հրթիռ»,-«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է շարժման Telegram ալիքում։

Հաղորդվում է, որ հարվածը խոցել է թիրախը, և հակաօդային համակարգերը չեն կարողացել կանգնեցնել հրթիռը: Հութիները հավելել են, որ Թել Ավիվում գործողությունը երրորդն էր 12 ժամվա ընթացքում։

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել