news.am: Համապարփակ գործընկերության համաձայնագիրը, որը Մոսկվայում ստորագրելու են Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Մասուդ Փեզեշքիանը, ուղղված չէ որեւէ այլ երկրի դեմ, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այս պայմանագիրը, ինչպես, ի դեպ, Հյուսիսային Կորեայի հետ մեր պայմանագիրը, ուղղված չէ որեւէ այլ երկրի դեմ եւ ունի կառուցողական բնույթ՝ ուղղված աշխարհի տարբեր մասերում Ռուսաստանի եւ Իրանի կարողությունների ամրապնդմանը, տնտեսությունն ավելի լավ զարգացնելու կարողությանը՝ լուծելու սոցիալական խնդիրները եւ ապահովելու հուսալի պաշտպանունակություն»,- ասել է Լավրովը 2024թ. ռուսական դիվանագիտության արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում։
comment.count (0)