Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ի ու Հայկ Մարությանի՝ ընտրությունների ժամանակ միավորվելու մասին իր խոսքը աղավաղված է ներկայացվել
18:09 - 15 հունվարի, 2025

Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ի ու Հայկ Մարությանի՝ ընտրությունների ժամանակ միավորվելու մասին իր խոսքը աղավաղված է ներկայացվել

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ի ու Հայկ Մարությանի՝ ընտրությունների ժամանակ միավորվելու մասին իր խոսքը աղավաղված է ներկայացվել.

«Իրականում, ես նման բան չեմ ասել, ընդհանրապես համարել եմ նախնընտրական դաշինքների մասին խոսակցությունները վաղաժամ: Երբ լրագրողը պնդել է այն հարցադրումը, թե արդյո՞ք ես բացառում եմ Մարությանի հետ համագործակցությունը, ես բառացիորեն պատասխանել եմ. «Ինչու՞ պիտի բացառեմ»»:

Նշենք, որ պատասխանելով լրագրողի հարցին, թե «հնարավո՞ր է 2026-ին միանաք և միասին պայքարեք իշխանության համար», Զուրաբյանը պատասխանել է․ «Դուք միանգամից շատ հեռուն գնացող եզրակացություններ եք անում․․․ ընդհանրապես կոնսոլիդացվելը լավ գաղափար է, այսօր միայն դա կարող եմ ասել»,- ասել է Զուրաբյանը։ 

Ճշտող հարցին՝ այսինքն չի՞ բացառում, Զուրաբյանը նշել է․ «Ինչո՞ւ պիտի բացառեմ որևէ բան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել