arm.sputniknews.ru: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, որոշել է խստացնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժը։ Վճիռը հրապարակվել է այսօր։ Քրեական դատարանի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ դատարանը մասնակի է բավարարել ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և այլ հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամբ հսկողության վարչության պետ Լ․ Չարխիֆալակյանի և դատապարտյալ Առուշ Առուշանյանի պաշտպան Սերգեյ Մարաբյանի հատուկ վերանայման բողոքները։
Հանցանքների համակցման կանոններով՝ վերջնական պատիժ սահմանվել է 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկումը: Սա նշանակում է, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը՝ 1 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկել Առուշանյանին, խստացվել է, ավելացվել է ևս 3 ամիս։
comment.count (0)