Փաշինյանը կմասնակցի Դավոսում կայանալիք տնտեսական ֆորումին․ Ալիևը ևս մասնակիցների ցանկում է |factor.am|
11:22 - 16 հունվարի, 2025

Փաշինյանը կմասնակցի Դավոսում կայանալիք տնտեսական ֆորումին․ Ալիևը ևս մասնակիցների ցանկում է |factor.am|

factor.am: Համաշխարհային տնտեսական ֆորումի 2025 թվականի տարեկան ժողովը տեղի կունենա հունվարի 20-24-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում:

Հանդիպմանը մասնակցելու է 130 երկրների շուրջ 3000 ներկայացուցիչ և կառավարությունների 350 ղեկավար:

Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ համաժողովին  մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մասնակիցների թվում են նաև ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը, որը միանալու է առցանց՝ մասնակիցների հետ ինտերակտիվ երկխոսության համար, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխվարչապետ Դին Սյուեսյանը, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու այլ երկրների ղեկավարներ։ Ի դեպ, Սիրիայի նոր վարչակազմի ԱԳ նախարար Ասադ Հասան Ալ Շիբանին ևս մասնակիցների ցանկում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել