Հայկական կողմի արձագանքը տարակուսանք է առաջացնում, քանի որ քանի որ մենք խոսում ենք լրագրողի հայտարարությունների մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ռուսական «Շաբաթվա լուրեր» հաղորդմանը։
«Երևանից մենք միշտ լսել ենք, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը, և առավել ևս՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դա իր հրամայականն է դարձրել։ Եվ երկրորդ, մեր պաշտոնական դիրքորոշումը, ոչ թե տեսակետը, այլ պետության պաշտոնական դիրքորոշումը, քաջ հայտնի է Երևանին»,- ասել է Զախարովան։
Խոսելով Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման մասին՝ Զախարովան նշել է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մասին՝ 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի հիման վրա։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ «Շաբաթվա լուրեր» հաղորդման ընթացքում հնչեցվել են արհեստականորեն գեներացված խոսույթներ ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր։
comment.count (0)