Փաշինյանը Պուտինի հետ զրույցում պարզաբանել է «ԵՄ հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը․ Կրեմլ

Ինչպես արդեն հայտնել ենք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ զրույցում պարզաբանել է «Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը»։

«ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ», – նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ երկրների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ-ում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Նշենք, որ հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով