factor.am: «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ, Շառլ Ազնավուրի որդի Նիկոլա Ազնավուրը հայտարարություն է տարածել Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է տարիներ շարունակ ճանաչել Ռուբեն Վարդանյանին։
«Խոր հիացմունքով եմ խոսում մի մարդու մասին, որը մշտապես աչքի է ընկել որպես տեսլական ունեցող գործիչ և նվիրյալ հայրենասեր։ Բարեգործական նախաձեռնությունների և կրթական ծրագրերի իրականացմամբ Ռուբենն ապացուցել է, որ իրական հաջողությունը մարդկանց կյանքի բարելավումն է և ստեղծած արժեքները։ «Ավրորա» մրցանակի հիմնումը վկայում է կարեկցանքի, մարդկային տոկունության և հույսի ուժի նկատմամբ նրա խոր հավատի մասին»,- «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակման մեջ նշել է Ազնավուրը։
Նա ընդգծել է, որ այսօր բախվում ենք ցավալի իրականության եւ առավել, քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)