Կենսաթոշակային ֆոնդերում կուտակված մոտ 1 տրիլիոն դրամի 65 տոկոսը ներդրվել է Հայաստանի պետական պարտատոմսերում. ԿԲ նախագահի տեղակալ |armenpress.am|
12:34 - 21 հունվարի, 2025

Կենսաթոշակային ֆոնդերում կուտակված մոտ 1 տրիլիոն դրամի 65 տոկոսը ներդրվել է Հայաստանի պետական պարտատոմսերում. ԿԲ նախագահի տեղակալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը ներկայացրեց, թե որ ճյուղերում են ներդրվում կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարները։

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանին՝ կապված կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարների ներդրումների ուղղությունների հետ։ 

Արմեն Նուրբեկյանը նշեց, որ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները հիմնականում բաժանվում են երեք խոշոր մասերի. մոտ 65 տոկոսը ներդրվում է պետական պարտատոմսերում, մնացածը՝ բանկային ավանդներում և կորպորատիվ պարտատոմսերում։

«Հայաստանում է ներդրված կուտակային ֆոնդի 1 տրիլիոնի մոտ 65 տոկոսը։ Այդ 65 տոկոսը ներդրվել է Հայաստանի պետական պարտատոմսերում։ Մնացածը բանկերի ավանդներում է և կորպորատիվ պարտատոմսերում, որից ամենախոշորը ՀԷՑ-ն է»,- ասաց Նուրբեկյանը։

Նուրբեկյանը հավելեց, որ ֆոնդերը ներդրումներ են արել նաև բաժնային IPO-ներում, սակայն այս հատվածում ակտիվությունը սահմանափակ է՝ պայմանավորված շուկայի փոքր ծավալով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել