Մենք բոլոր ուղղություններով մեր ռուս, ԵԱՏՄ գործընկերների հետ սերտ, բնականոն աշխատում ենք. Միրզոյան
 |1lurer.am|
20:55 - 22 հունվարի, 2025

Մենք բոլոր ուղղություններով մեր ռուս, ԵԱՏՄ գործընկերների հետ սերտ, բնականոն աշխատում ենք. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Մեր Սահմանադրությունն ասում է հետևյալը. եթե կա որևէ առաջարկ, որի տակ 50 հազար մարդ ստորագրում է, գալիս է ԱԺ: Հետո ասել եմ՝ կառավարությունը պարտավոր է ռեակցիա տալ, դիրքորոշում հայտնել՝ դեմ է այդ օրենքի ընդունմանը: Մեր կառավարությանը կողմ է արտահայտվել այդ օրենքի ընդունմանը և տրամաբանական կլինի, որ կառավարող մեծամասնությունը՝ իշխանական ֆրակցիան, ըստ այդմ քվեարկի: Այդ մասին ԱԺ-ում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին այն մասին, թե ինչպես ենք անդամակցելու ԵՄ-ին, եթե ԵԱՏՄ-ի հետ առկա են տնտեսական կապեր:

«Շատ տրամաբանական է, որ կառավարող մեծամասնությունը քվեարկի այնպես, ինչպես իր կառավարությունը խորհուրդ է տալիս, և դա միայն այս օրենքին չի վերաբերում: Հաջորդիվ հնչել է հարց լրագրողի կողմից՝ հիմա չե՞ք կարծում, որ դրանից հետո հակասություն է առաջանալու՝ ԵՄ- ԵԱՏՄ, ինչ ժամկետներ են նախատեսվում: Ես ասել եմ՝ կա օրենքի նախագիծ, տառացիորեն մեջբերում եմ՝ ՀՀ-ն սկսում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկ: Օրենքում այլ բան գրված չի, կլինի ուրիշ բան, կհասնեն գործընթացները այլ հանգրվան, կնստենք կհասկանանք՝ որտեղ ենք մեզ տեսնում, երբ ենք մեզ տեսնում, բա՞ն է փոխվում, թե՞ ոչ»,- ասաց Միրզոյանը:

«Մենք բոլոր ուղղություններով մեր ռուս, ԵԱՏՄ գործընկերների հետ սերտ, բնականոն աշխատում ենք»,- նշեց ԱԳ նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել