Վահե Գրիգորյանն ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր |1lurer.am|
20:30 - 28 հունվարի, 2025

Վահե Գրիգորյանն ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր |1lurer.am|

1lurer.am:Այսօր ԵԽԽՎ-ն ընտրել է ՄԻԵԴ դատավորների Հայաստանից, Անդորրայից և Սլովենիայից: 

 
Երկրները ներպետական մրցույթի արդյունքների հիման վրա Եվրոպայի խորհրդին էին ներկայացրել երեքական թեկնածուի: Քվեարկության արդյունքում ամեն երկրից ընտրվել է մեկ դատավոր: 
 
Հայաստանը առաջադրել էր Վահե Գրիգորյանի, Նորա Կարապետյանի և Աննա Մարգարյանի թեկնածությունները: Ձայների մեծամասնությունը ստացել է Վահե Գրիգորյանը: 
 
Նա ՄԻԵԴ-ում որպես դատավոր կպաշտոնավարի 9 տարի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել