factor.am: ԵՄ Խորհուրդն այսօր որոշում է ընդունել Հայաստանում Եվրամիության առաքելության մանդատը ևս երկու տարով՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը երկարաձգելու մասին։ Նշվում է, որ 2025 թվականի փետրվարի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում բյուջետային հատկացումները կկազմեն ավելի քան 44 միլիոն եվրո: «EUMA-ն տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու՝ ԵՄ ջանքերի էական բաղադրիչն է:
Առաքելությանը հանձնարարված է տեղում դիտարկել և զեկուցել իրավիճակը, նպաստել հակամարտությունից տուժած տարածքներում մարդկային անվտանգությանը և, հնարավորության դեպքում, աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը: Առաքելության մանդատային խնդիրները մնում են անփոփոխ։ EUMA-ն կմնա անզեն քաղաքացիական առաքելություն»,- ասվում է Խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Առաքելությունը, որը գլխավորում է Մարկուս Ռիտերը, բաղկացած է ավելի քան 200 հոգանոց անձնակազմից, ներառյալ՝ միջազգային և տեղական անձնակազմը: Նշվում է, որ առաքելության դիտորդները և քաղաքացիական փորձագետները ներկայացնում են ԵՄ անդամ 25 պետություններ և երրորդ մասնակից երկիրը՝ Կանադան: EUMA-ն գործարկվել է Խորհրդի որոշմամբ 2023 թվականի փետրվարի 20-ին:
comment.count (0)