Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունեց որոշում, որով մեկ ուղևորության համար սահմանեց 150 դրամ արժեք:
Նշենք, որ մնացած բոլոր փաթեթները շարունակում են գործել նույն արժեքներով, միայն հունվար և փետրվար ամիսներին գնված անսահմանափակ փաթեթների դեպքում դրանք կգործեն հավելյալ 30 օր տևողությամբ:
Հիշեցնենք, որ Երևանում ներդրվում է հանրային տրանսպորտի նոր միասնական տոմսային համակարգ, որն ամբողջությամբ կսկսի գործել փետրվարի 1-ից։
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել էր հիմնական փաթեթները, որոնք նախատեսված էին 90 րոպեից մինչև մեկ տարվա համար։ Այսինքն, օրինակ, կարճաժամկետ ուղևորության համար նախատեսված էր 90 րոպե - 3 ուղևորություն տարբերակը և այլն։ Ավելի ուշ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ փետրվարի 11-ի Երևանի ավագանու նիստ կգումարվի, որի ժամանակ առաջարկելու են միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ փոփոխություններ։ Փոփոխությունները հետևյալն էին։
Օրեր առաջ էլ քաղաքապետը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ավագանու արտահերթ նիստ կգումարվի՝ առաջարկով, որ մեկ ուղևորության համար սահմանվի 150 դրամ և անսահմանափակ փաթեթների երկարացվեն հավելյալ 30 օրով։
comment.count (0)