Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ Մինսկի խմբի համանախագահությանը։
«Համաձա՞յն ենք մենք Մինսկի խմբի համանախագահությունը լուծարելու։ Համաձայն ենք հետեւյալ հիմնավորմամբ, որ եթե չկա կոնֆլիկտ կոնֆլիկտի սպասարկմամբ զբաղվող Ֆորմատի իմաստը ո՞րն է։
Բայց մենք ուզում ենք համոզվենք, որ Մինսկի խմբի համանախագահության լուծարումը Ադրբեջանի համար էլ է այս նույն բանը նշանակում եւ ոչ թե Ադրբեջանի մղումն այն է, որ հիմա Մինսկի խմբի համանախագահությունը լուծարենք եւ նոր կոնֆլիկտ սկսենք Հայաստանի տարածքների նկատմամբ տարածքային պահանջներ ձեւավորելու հիմքում։ Եթե Ադրբեջանին դա ինչ-որ ձեւով խանգարում է, որ ինքը կոնֆլիկտ ստեղծի, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այդ խմբի լուծարումը։
Այսինքն մենք լուծարենք, որ եթե դա Ադրբեջանի համար նշանակում է, որ կանաչ լույս Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու եւ խորացնելու համար, ի՞նչ իմաստ ունի այդ գործողությունը։ Իսկ կա՞ արդյոք հիմք մտածելու, որ կարող է Ադրբեջանը նման մտադրություն ունենալ։ Նման հիմքեր կան»։
Փաշինյանի խոսքով՝ հենց Արեւմտյան Ադրբեջան խոսույթը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է․ «Ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը Հայաստանի, ըստ էության, պաշտոնական մակարդակում Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 60%-ը անվանում է Արեւմտյան Ադրբեջան, այլեւ համապատասխան անունով կազմակերպության հայեցակարգում ձեւակերպումներ են դրած, որը նշանակում է, որ ոչ միայն այդ կազմակերպությունը, այլեւ այդ խոսույթը օգտագործող ցանկացած մարդ չի ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, առնվազն 60%-ով չի ճանաչում։
Ես էլի եմ ասում, Արեւմտյան Ադրբեջանը Արեւմտյան Ադրբեջանի արեւմտյան շրջաններն են Աղստաֆա, Ղազախ, Գետաբեյ, Քելբաջար, Զանգելան։ Եթե շատ այսպես ուզենանք այդտեղից արեւմուտք, Ադրբեջան փնտրենք, մեկ էլ Նախջեւանի Ինքնավար Հանրապետություն, եթե արեւմուտք համարենք էլի եւ ոչ թե համարենք դա Ադրբեջան է, թե չէ, համարենք, որ այդ կողմից դեպի արեւմուտքը։
Վերջ, Հայաստանի տարածքում չի կարող լինել արեւմտյան Ադրբեջան։ Եվ սրա հետ կապված այս բառապաշարի ներքո ցանկացած Թեմա Հայաստանի համար քննարկելի չի մի պարզ պատճառով, որովհետեւ չի կարող Հայաստանը որեւէ մեկին հրավիրել քննարկման, ասի. եկեք քննարկենք մեր տարածքային ամբողջականությունը, չի կարող այդպիսի բան լինել։ Եթե որեւէ մեկի մտքով այդպիսի բան անցնի, դա էլ է քրեական հանցագործություն։ Ուղղակի քրեական հանցագործություն է դա։
Փաշինյանը նշեց նաև՝ բանակ ունենալը ցանկացած ինքնիշխան տարածքով պետության իրավունքն է։ Արդյո՞ք մենք ունենք տարածքային պահանջներ մեր հարեւաններից որեւէ մեկի նկատմամբ։ Ոչ, մենք չունենք տարածքային պահանջներ մեր հարեւաններից որեւէ մեկի նկատմամբ։ Ավելին, ես հրապարակային ասել եմ եւ ւեւս մեկ անգամ պաշտոնապես արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետության բանակի միակ, միակ, ոչ թե խնդիրներից մեկը, այլ միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է, պաշտպանությունը եւ անվտանգությունը։ Ուրիշ խնդիր Հայաստանի Հանրապետության բանակը չունի եւ չի ունենալու։
Հիմա հարց, կան տարածքներ, որոնք Հայաստանի Հանրապետության 29000 քառակուսի 29743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ են, բայց Հայաստանի վերահսկողության ներքո չեն հիմա։ Նշանակու՞մ է իմ ասածը արդյոք, որ Հայաստանի բանակը պատրաստվում է հարձակվել կամ վերականգնել կամ ռազմական ճանապարհով այդ մյուս տարածքների, շուրջ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքների տարածքներում մեր ինքնիշխանությունը վերականգնելու խնդիր լուծել։ Ոչ, չի նշանակում դա»։
ՀՀ վարչապետ նշեց, որ Հայաստանի բանակը նման խնդիր չունի եւ չի ունենալու, որովհետեւ արդեն կա սահմանազատման ստորագրված, վերացված, դեյուրե իրավական ուժ ունեցող փաստաթուղթ։
«Ադրբեջանը ունի՞ Հայաստանի սպառազինության հետ կապված մտահոգություններ կամ հարցեր, մենք էլ ունենք Ադրբեջանի սպառազինության հետ կապված հարցեր։ Մենք առաջարկել ենք, այդ թվում գրավոր ձեւաչափով առաջարկել ենք ստեղծել սպառազինությունների փոխադարձ վերահսկման եւ սահմանային միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմներ եւ այդ մեխանիզմները ենթադրում են նաեւ սահմանային գոտիներում ռազմական գործունեության նկատմամբ փոխադարձ վերահսկողության մեխանիզմներ», - ասաց Փաշինյանը։
comment.count (0)