Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից․ եթե ես ասեմ` անկլավի օրակարգ չկա, դա քրեական պատասխանատվության հիմք է. Փաշինյան
17:08 - 31 հունվարի, 2025

Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից․ եթե ես ասեմ` անկլավի օրակարգ չկա, դա քրեական պատասխանատվության հիմք է. Փաշինյան

Փաշինյանը ասուլիսի ընթացքում խոսեց նաև երեք ամիս առաջ Երեւանի կողմից արված առաջարկին՝ տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ։ Լրագրողը հարցրեց՝ ստացել են պատասխան Բաքվից, թե ոչ և թե ինչ բանաձեւեր են կիրառվելու անխոչընդոտ անցման համար։ 

Փաշինյանը նշեց՝ անցման հետ կապված մենք գրավոր առաջարկ ներկայացրել են Կազանում ունեցած բանավոր քննարկումից հետո․ «Գրավոր գրավոր առաջարկին պատասխան մենք չենք ստացել։ Բանավոր պատասխան ստացել ենք, ես կոռեկտ չեմ համարում, դա ճիշտ չի լինի, ոչ թե կոռեկտ չեմ համարում այս լսարանը, ճիշտ չի լինի, որ ես պատասխանը կիսեմ։ Նրբությունները չեմ կարող բարձրաձայնել, քանի դեռ տեսնում եմ հնարավորություն, որ Ադրբեջանը դա կընդունի։ Ես ասեցի չէ՞, որ ես չեմ պատկերացնում՝ ինչու՞ պետք է իրենք մերժեն այդ առաջարկը։ Հիմա բարձրաձայնելը, մանրամասներ ներկայացնելը միակողմանիորեն կարող է առիթ դառնալ կամ պատրվակ դառնալ մերժման համար մեզ մեղադրելու կոռեկտությունը խախտելու մեջ։ 

Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանը բարձրացնո՞մ է անկլավների հարցը, Փաշինյանն ասաց․ 

«Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից այն պատճառով, որ եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, դա Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության հիմք է, որովհետև ՀՀ-ն ունի ինքնիշխան տարածք, ի դեմս Արծվաշենի, որից մենք չենք կարող հրաժարվել։ Անկախ նրանից Ադրբեջանը բարձրացնում է, թե չի բարձրացնում, մենք ենք բարձրացնում, որովհետև եթե հիմա որոշենք, ուզենանք, չենք կարող չբարձրացնենք»։

Փաշինյանի խոսքով՝ այդ թեման անխուսափելիորեն լինելու է քննարկումների տիրույթում եւ կողմերից ամեն մեկն իր փաստարկներով գնալու է․ «Այսինքն, եթե տեսականորեն մենք ուզենանք, որ Ադրբեջանը որեւէ ձեւով չառնչվի այս հարցի հետ, դրա գինն այն է, որ մենք ասենք մենք այս հարցը հանում ենք, բայց ո՞վ կարող է եւ ո՞նց կարող է այդ հարցը հանի։ Ո՞վ կարող է Հայաստանի Հանրապետության որեւէ ինքնիշխան տարածքի հարց հանի։ Երբ որ մենք այդ հարցը չենք հանում, այդ հարցը ինքնաբերաբար բերում է, անկլավի թեման դնում է բանակցային սեղանի շուրջ։ Բանակցային սեղանի շուրջ ոչ մեկ չի կարող ոչ մեկի բերանը փակել։ Եվ բանակցությունը ընդհակառակը դրա համար է, որ խոսեն, փաստարկները դնեն իրար դեմ։ ԵՎ նաեւ արդեն կանոնակարգ ունենք, որը ընդունված է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել