Իսրայելն այսօր ազատ է արձակել 183 պաղեստինցի բանտարկյալի
 |1lurer.am|
19:57 - 01 փետրվարի, 2025

Իսրայելն այսօր ազատ է արձակել 183 պաղեստինցի բանտարկյալի |1lurer.am|

1lurer.am: Իսրայելն այսօր ազատ է արձակել 183 պաղեստինցի բանտարկյալի՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ պատանդների փոխանակման շրջանակում:

Ազատ արձակված 18 պաղեստինցի դատապարտված է եղել ցմահ ազատազրկման։

Փետրվարի 1-ին ՀԱՄԱՍ-ն էլ Կարմիր խաչի միջոցով Իսրայելին է փոխանցել երեք գերու։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադարի և գերիների վերադարձի մասին գործարքն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին: Այն ստորագրվել է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ: Իսրայելական ԶԼՄ-ների տվյալով՝ գործարքի առաջին փուլը կտևի 42 օր: Այդ ընթացքում խմբավորումը կազատի 33 իսրայելցի պատանդի՝ ավելի քան 1890 պաղեստինցի բանտարկյալի դիմաց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել