Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցները շարունակում են գործադուլը. ԶՊՄԿ-ից արձագանքում են

Արդեն երրորդ օրն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են անում՝ աշխատավարձի 50 տոկոս բարձրացման և տարրական աշխատանքային պայմանների պահանջով:

Աշխատակիցներից Վահե Մխիթարյանը հայտնեց, որ մի քանի տասնյակ աշխատողներ այս գիշեր էլ կոմբինատի տարածքում են անցկացրել: Նա պնդեց, որ շարունակելու են գործադուլն այնքան, մինչև չբավարարվի իրենց պահանջը:

«Սա արժանապատվության և սոցիալական արդարության համար պայքար է»,- նշեց Մխիթարյանը:

ԶՊՄԿ-ի մամուլի պատասխանատու Արայիկ Մարգարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ «օրինախախտների հետ կոմբինատի տնօրինությունը չի պատրաստվում բանակցել»։

«Կոմբինատի մի քանի արտադրամասերում աշխատանքը կանգնած է», – հավելեց նա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլը/1-ը փետրվարի, 2025թ./Ազատություն

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով