Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը շարունակվում է
09:47 - 03 փետրվարի, 2025

Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը շարունակվում է

Երրորդ օրն է՝ Երևանում տրանսպորտի մեկանգամյա երթևեկության ուղետոմսի արժեքը 150 դրամ է: 

Վաղ առավոտից տարբեր կանգառներում են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները. նրանք հորդորում են չվճարել ընդհարապես, մինչև օրինական սակագին կսահմանվի:

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ նախօրեին նշել է, որ հույս ունեն՝ բոյկոտը այսօրվանից մեծ թափ է առնելու, որովհետև միանալու են ուսանողներն ու աշխատող քաղաքացիները:

«Չենք վճարելու» ուսանողական նախաձեռնությունը ևս տարբեր երթուղայիններում հորդորում է քաղաքացիներին միանալ բոյկոտին ու չվճարել 150 դրամ:

Քաղաքացիներ կան նաև, որ վճարում են նոր սահմանված սակագնով:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, որով մեկ ուղևորության համար սահմանել է 150 դրամ արժեք: Մնացած բոլոր փաթեթները շարունակում են գործել նույն արժեքներով, միայն հունվար և փետրվար ամիսներին գնված անսահմանափակ փաթեթների դեպքում դրանք կգործեն հավելյալ 30 օր տևողությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել