Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Արմեն Սարկիսյանը․ ՏԱՍՍ |azatutyun.am|
15:09 - 03 փետրվարի, 2025

Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Արմեն Սարկիսյանը․ ՏԱՍՍ |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայի "Алые Паруса" բնակելի համալիրում այսօր առավոտյան պայթյուն է որոտացել, նախնական տեղեկություններով կան զոհեր և վիրավորներ:

Բազմաթիվ լրատվամիջոցներ և Telegram ալիքներ, վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ, հայտում են, որ պայթյունը, ենթադրաբար, մահափորձ է եղել։

Արմեն Սարկիսյանը, որը հայտնի է նաև որպես «Գորլովսկի», մահացել է, հայտնում է ռուսաստանյան պետական ՏԱՍՍ-գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական ծառայություններում իր աղբյուրները։ Լրատվամիջոցը նշում է, որ Սարկիսյանի մահվան լուրը հաստատել են նաև նաև նրա մերձավորները, այդ թվում՝ Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։

ՏԱՍՍ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Արմեն Սարկիսյանը պայթյունի հետևանքով ծանր վիրավորում է ստացել։

Ռուսական պետական լրատվամիջոցները պնդում են, թե սա «մանրամասն ծրագրված մահափորձ էր՝ հենց Սարկիսյանի դեմ։ Իրավապահները որոնում են կազմակերպիչներին» հայտարարել է ՏԱՍՍ-ը։

Վերջինս հետախուզման մեջ է ուկրաինական իշխանությունների կողմից։ Սարկիսյանը այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է, նա գլխավորում է նաև ARBAT գումարտակը, որը մասնակցել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։

"Алые Паруса" բնակելի շենքը գտնվում է Կրեմլից 12 կմ հեռավորության վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել