Լենա Նանուշյանը գործընկերների և փորձագետների հետ քննարկել է սննդամթերքում աղի նվազեցման մոդելի մշակման հնարավորությունը
22:36 - 03 փետրվարի, 2025

Լենա Նանուշյանը գործընկերների և փորձագետների հետ քննարկել է սննդամթերքում աղի նվազեցման մոդելի մշակման հնարավորությունը

Առողջապահության նախարարությունը մեկնարկում է «Ոչ վարակիչ հիվանդությունների նվազեցումը որպես առաջնահերթություն» նախաձեռնությունը, որին ընդառաջ համագործակցության են հրավիրվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, սննդի փորձագետներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
 
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը գործընկեր կազմակերպությունների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ քննարկել է համատեղ արդյունավետ գործողությունների մոդելի մշակման հնարավորությունը, որն ուղղված կլինի սննդամթերքում աղի նվազեցմանը:
 
Նոր մոդելի համաձայն՝ համագործակցության կհրավիրվեն նաև սննդի արդյունաբերության ներկայացուցիչները նոր քաղաքականություն մշակելու համար:
 
Կողմերը հույս են հայտնել, որ համատեղ ստեղծված քաղաքականությունն արդյունավետ կգործի և կծառայի հանրության առողջության ցուցանիշների բարելավմանը:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել