azatutyun.am: Քաջարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով 3 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և փոխանցվել է նախաքննական մարմին՝ Քննչական կոմիտե, «Ազատությանը» հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Ավելի վաղ ոստիկանությունում տեղեկություն էր ստացվել, որ Քաջարանի Պոչամբար կոչվող թաղամասում ծեծկռտուք է եղել:
8 մարդ բերման էր ենթարկվել:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի՝ այս օրերին գործադուլ անող աշխատակիցներից Վահե Մխիթարյանն «Ազատությանն» ասել էր, որ միջադեպը գործադուլի հետ կապ չունի:
comment.count (0)