aravot.am: «Տրանսպորտի սակագնի թանկացումը ՄԻՊ-ի իրավասության շրջանակներում ընդգրկված հարց չէ, հետեւաբար, ես չեմ այն անձը, ով կարող է պատասխանել հարցին՝ արդյոք տրանսպորտը պե՞տք է թանկանա եւ ինչքա՞ն գումարով»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով տրանսպորտի սակագնի թանկացմանը։
Անահիտ Մանասյանն ասաց, որ ստացել են դիմում-բողոքներ, որոնք վերաբերում են այն դեպքերին, որ քաղաքացիները թիրախավորվում են։
«Այն պարագայում, երբ, օրինակ, մարդիկ չեն ուզում մասնակցել ակցիաներին, բողոքում են, որ թիրախավորվել են։ Մենք նաեւ բողոքներ ենք ստացել քաղաքացիներից, ովքեր գտնվում են հանրային տրանսպորտում, եւ այդ ընթացքում, օրինակ, նկարահանում է իրականացվում տրանսպորտում, բայց իրենք չեն ուզում, որ իրենց անձնական տվյալները հրապարակվեն։ Սակայն բոլորս ենք տեսնում, որ տեսանյութերը տարածվում են։ Սրանք մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր են, եւ դրանց մենք անդրադարձ ենք կատարում»,- նշեց նա։
Լուսանկարը՝ Ալեքսանդր Պատրինի
comment.count (0)