azatutyun.am Ռուսաստանում նավթամթերքի արտադրության ծավալը հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 21,8 տոկոսով։ Այդ մասին վկայում են «Ռոսստատի» հրապարակած տվյալները։
Համեմատության համար՝ մայիսին տարեկան անկումը կազմել էր 13,5 տոկոս։
Միաժամանակ, ըստ նույն աղբյուրի, բենզինի և դիզվառելիքի գների աճը վերջին շաբաթներին որոշ չափով դանդաղել է։
Վերլուծաբանները արտադրության անկումը կապում են Ուկրաինայի հարվածների հետ, որոնք վերջին ամիսներին թիրախավորում են Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններն ու նավթային ենթակառուցվածքները։
Reuters-ի գնահատմամբ՝ այդ հարվածների հետևանքով Ռուսաստանի նավթավերամշակման հզորությունների շուրջ մեկ քառորդը ժամանակավորապես ամբողջությամբ կամ մասնակիորեն շարքից դուրս է եկել։