1lurer.am: Մոսկվան ակնկալում է, որ Ադրբեջանի մայրաքաղաքում «Ռուսական տան» հետ կապված հարցը դրական լուծում կստանա՝ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա խոսել է նաև Մոսկվայի արձագանքի մասին՝ «Ռուսական տան» գործունեության դադարեցման վերաբերյալ Բաքվից ստացված ծանուցմանը։
«Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել իրականացնել անհրաժեշտ գործողությունները՝ «Ռուսական տան» գրանցումն ավարտելու համար և դա անել Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ երկկողմ միջկառավարական համաձայնագրի հիման վրա»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը ՌԴ-ից պահանջել է դադարեցնել Ռուսական տան աշխատանքը Բաքվում, կազմակերպությունը պետք է մեկուկես ամսվա ընթացքում ազատի վարձակալած տարածքները։
comment.count (0)