Բալթյան երկրներն անջատվում են ռուսական էներգահամակարգից
 |azatutyun.am|
16:27 - 08 փետրվարի, 2025

Բալթյան երկրներն անջատվում են ռուսական էներգահամակարգից |azatutyun.am|

azatutyun.am: Այսօրվանից Բալթյան երեք երկրները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան, անջատվում են ռուսական էներգահամակարգից, հաղորդում է Associated Press-ը։

Փետրվարի 9-ի երեկոյան արդեն այս երեք երկրները կմիանան Եվրոպական էներգամատակարարման ցանցին՝ Լեհաստանի միջոցով։ Ռուսաստանի Դաշնությունից էներգետիկ անկախություն ստանալու գործընթացը սկսվել է 2018 թվականին, երբ համաձայնագիր ստորագրվեց Լեհաստանի հետ՝ Բալթյան երկրների էներգահամակարգը եվրոպական ցանցերին սինքրոնացնելու մասին։

«Բալթյան էներգահամակարգը վերջապես մեր ձեռքերում է, մենք ամբողջությամբ վերահսկում ենք այն, Ռուսաստանին կզրկենք էլեկտրաէներգիան որպես քաղաքական շանտաժի գործիք օգտագործելու հնարավորությունից», - հայտարարել է Լիտվայի էներգետիկայի նախարար Ժիգիմանտաս Վայչիունասը:

Խորհրդային Միությունից անջատվելուց տասնամյակներ անց Միության էներգացանցից անջատվելը Բալթյան երկրները վաղը կնշեն հանդիսավոր պայմաններում։ Ակնկալվում է, որ Լիտվայում կլինեն Բալթյան երկրների, Լեհաստանի նախագահները և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել