Իրանը «պատրաստ է բանակցություններին ԱՄՆ-ի հետ», բայց ոչ «առավելագույն ճնշման» ներքո
 |azatutyun.am|
11:46 - 09 փետրվարի, 2025

Իրանը «պատրաստ է բանակցություններին ԱՄՆ-ի հետ», բայց ոչ «առավելագույն ճնշման» ներքո |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցել իր միջուկային ծրագրի և դրա հետ կապված պատժամիջոցների վերաբերյալ: Սակայն, նրա խոսքով, բանակցությունները չեն կարող կայանալ նախագահ Դոնալդ Թրամփի «առավելագույն ճնշման» ռազմավարության շրջանակներում:

«Պատժամիջոցների չեղարկումը պահանջում է բանակցություններ, բայց ոչ «առավելագույն ճնշման» քաղաքականության շրջանակներում, քանի որ դրանք կլինեն ոչ թե բանակցություններ, այլ կապիտուլյացիայի ձև», - գրել է Արաղչին X-ում:

«Իրանը չի ցանկանում բանակցել մի երկրի հետ, որը միաժամանակ նոր պատժամիջոցներ է սահմանում», - շեշտել է նա:

Փետրվարի 4-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի վրա «առավելագույն տնտեսական ճնշման» իր քաղաքականության վերսկսման մասին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել