Գազայի մասին Թրամփի առաջարկները «ուշադրության արժանի չեն», կարծում է Էրդողանը
 |civilnet.am|
12:00 - 10 փետրվարի, 2025

Գազայի մասին Թրամփի առաջարկները «ուշադրության արժանի չեն», կարծում է Էրդողանը |civilnet.am|

civilnet.am: Գազայի հատվածի վերաբերյալ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հայտարարություններն ուշադրության կամ քննարկման արժանի չեն, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

«Մեր տեսանկյունից Գազայի հետ կապված ամերիկյան նոր վարչակազմի կողմից օրակարգ դրված առաջարկները՝ սիոնիստական ​​լոբբիի ճնշման ներքո, ուշադրության և քննարկման արժանի չեն, սա կատարյալ անհեթեթություն է, դրանք ջուր ծեծելու փորձեր են»,-ասել է Էրդողանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը և պատասխանատու կլինի տարածաշրջանի վերականգնողական աշխատանքների համար, ինչպես նաև այն կվերածի մերձավորարևելյան Ռիվիերայի ամբողջ աշխարհի համար։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Գազայի բնակիչները պետք է տեղափոխվեն այլ երկրներ՝ իրենց բնակության համար առաջարկելով, մասնավորապես, Հորդանանը կամ Եգիպտոսը։ Թրամփը նաև չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է իր բանակն ուղարկել Գազա և խոստացել է, որ անձամբ կայցելի անկլավ։

Էրդողանը, մեկնաբանելով Գազայի հատվածից պաղեստինցիների հնարավոր վերաբնակեցման մասին Թրամփի հայտարարությունները, ասել է, որ Գազայի ժողովուրդը շարունակելու է ապրել Գազայում։

«Ոչ ոք իրավունք չունի Գազայի բնակիչներին վտարելու իրենց հավերժական ու անփոփոխ հազարամյա հայրենիքից: Պաղեստինն իր Գազայով, Արևմտյան ափով և Արևելյան Երուսաղեմով պատկանում է պաղեստինցիներին: 471 օր շարունակ Գազայի բնակիչները, որոնք չեն լքել իրենց հողը, չնայած բոլոր տեսակի դաժանություններին, վայրագություններին և Իսրայելի հարձակումներին, կշարունակեն մնալ Գազայում»,-ասել է Էրդողանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել