Նորից փոփոխություններ նորից տրանսպորտային փաթեթներին վերաբերող որոշման մեջ
10:37 - 11 փետրվարի, 2025

Նորից փոփոխություններ նորից տրանսպորտային փաթեթներին վերաբերող որոշման մեջ

Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը:

Օրակարգում է նաև Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին վերաբերող որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը:

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց փոփոխվեղ կետերը, որոնք ներկայացնում ենք ստորև:

Թոշակառուներին և անապահովության նպաստ ստացողներին արտոնյալ տոմսեր տրամադրելու համար Երևան քաղաքի հաշվառում ունենալու պահնաջը կհանվի:

Անվճար երթևեկելու իրավունք են ստանում նաև հաշմանդամություն ունեցող երեխաները: Մինչ այս միայն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կարող էին ստանալ, իսկ երեխաները այլ կատեգորիայում են ներառվում:

Անվճար երթևեկելու հնարավորություն կունենան Երևանի հաշվառում ունեցող, 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիները՝ անկախ երեխաների տարիքից: Մինչ այս որոշման մեջ պարտադիր պայման էր երեխաների անչափահաս լինելը:

Անսահմանափակ են դառնալու 1 օր և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները: 90 րոպեի ընթացքում երեք ուղևորության հնարավորորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե: 1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 օրից դառնալով 45 օր: Վերջին կետը նախագծում նշված չէ, բայց քանի որ քաղաքացիներին առաջարկություններ են արել, որոշել են ներառել:

Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի մարտի 1-ից, քանի որ տեխնիկական և այլ փոփոխություններ պետք է կատարվեն համակարգում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել