aysor.am: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը վստահեցնում է՝ հաշվի են առնում նաև ԵԱՏՄ-ին կողմ քաղաքացիների դիրքորոշումը, ինչպես հաշվի առան ԵՄ-ին կողմ քաղաքացիների դիրքորոշումը։
«Բնականաբար, ՀՀ բոլոր քաղաքացիների դիրքորոշումը կառավարության համար կարևոր է ու վերպետական ինտեգրացիոն մարմինների անդամակցության կամ անդամակցությունների դադարեցման կարգը Սահմանադրությամբ սահմանված է, որ պետք է տեղի ունենա հանրաքվեի միջոցով։ Երբ խնդիրը հասնի այդ փուլին, մեր բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկության միջոցով իրենց կարծիքն ու կամքն արտահայտել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
ԱԳ փոխնախարը նշեց, թե էական է ՀՀ պետական շահը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու ժողովրդավարության պահպանումը։
«Այս համատեքստում այն նախաձեռնությունը, որը քաղաքացիական հասարակության ու մի շարք կուսակցությունների կողմից նախաձեռնվել էր, ՀՀ կառավարությունը համարել է դրական»,- նշեց նա։
Հարցին՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելը ուղղված է Ռուսաստանի դե՞մ՝ նա պատասխանեց՝ պնդելով, որ Հայաստանի քայլերն ուղղված չեն որևէ գործընկերոջ դեմ։
«Մենք ունենք ու շարունակում ենք մեր երկխոսությունը բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի, տեղյակ եք, որ շաբաթներ առաջ ԱԳ նախարարը հյուրընկալվել էր Մոսկվայում ու այնտեղ Լավրովի հետ բավականին կառուցողական քննարկում են ունեցել»,- ընդգծեց Կոստանյանը։
comment.count (0)