Աբխազիայում ընթանում են արտահերթ նախագահական ընտրությունները |armenpress.am|
14:06 - 15 փետրվարի, 2025

Աբխազիայում ընթանում են արտահերթ նախագահական ընտրությունները |armenpress.am|

armenpress.am: Աբխազիայում փետրվարի 15-ին մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու՝ քաղաքական գործիչ Բադրա Գունբան, Ռուսաստանում առևտրային նախկին ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, հանրապետության Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Ռոբերտ Արշբան, ընդդիմադիր Ադգուր Արձինբան և Սևծովյան զարգացման բանկի նախագահ Ադգուր Խուրխումալը։

Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկությունն իրականացվելու է հանրապետության 152 ընտրատեղամասերում, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում՝ Մոսկվայում և Չերքեսկում։ Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված է 134 հազար մարդ։

Քվեարկության նախնական արդյունքները կհրապարակվեն փետրվարի 16-ին։

Նոյեմբերի կեսերին Աբխազիայում զանգվածային անկարգություններ էին սկսվել։ Նոյեմբերի 19-ին Աբխազիայի Ժողովրդական ժողովի պատգամավորներն արտահերթ նիստում ընդունել են երկրի նախագահի հրաժարականը։ Նախագահական ընտրությունները նշանակվել են 2025 թ. փետրվարի 15-ին։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել