ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երուսաղեմում այցելել է Սուրբ Հարության տաճար
09:15 - 17 փետրվարի, 2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երուսաղեմում այցելել է Սուրբ Հարության տաճար

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը՝ փետրվարի 16-ին, Երուսաղեմում այցելել է Սուրբ Հարության տաճար։ Այս մասին հաղորդում է Երուսաղեմի հայոց պատրիարքությունը:

«Կիրակի, 16 Փետրուար, 2025-ի առաւօտուն Ամերիկայի միացեալ նահանգներու պետքարտուղար՝ Տիար Մարքօ Ռուպիօ կատարեց իր առաջին պաշտօնական այցը Սուրբ Յարութեան Տաճար:  

Դիմաւորման արարողութեան Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան կողմէ ներկայ էին Դիւանապետ՝ Հոգեշնորհ Տ. Աղան Վարդապետ Գոգչեան և Սուրբ Յարութեան Տաճարի նախկին տեսուչ՝ Հոգեշնորհ Տ. Սամուէլ Ծ. Վարդապետ Աղոյեան»,- ասված է պատրիարքության ֆեյսբուքյան գրառման մեջ: 

Ավելի վաղ հայտնել էինք՝ Մարկո Ռուբիոն, Մյունխենում անվտանգության համաժողովին և G7-ի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելուց հետո կայցելի Մերձավոր Արևելքի երկրներ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել