ՀՀ օրհներգի քառատողերի հերթականությունը փոփոխվեց. «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը
11:54 - 05 մարտի, 2025

ՀՀ օրհներգի քառատողերի հերթականությունը փոփոխվեց. «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը

ՀՀ օրհներգի քառատողերի հերթականությունը փոփոխվեց:

ՀՀ ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու այս նախագծի քվեարկությանը՝ «հաշվի առնելով ավելի լայն հանրային քննարկման և նաև հետագայում իրենց առաջարկությամբ բոլոր խորհրդանիշների վերաբերյալ օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը»:

Այսպիսով՝ օրհներգի երկրորդ և չորրորդ քառատողերը տեղափոխվում են, և այն այսուհետ եզրափակվելու է այս նախադասությամբ. «Նայիր նրան երեք գույնով, նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»: Փոփոխությունը նախաձեռնել էր ԱԺ իշխող ՔՊ խմբակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել