Կայա Կալլաս. Ռուսաստանը պետք է խաղաղության պատրաստակամություն դրսևորի |news.am|
10:16 - 12 մարտի, 2025

Կայա Կալլաս. Ռուսաստանը պետք է խաղաղության պատրաստակամություն դրսևորի |news.am|

news.am: Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը ասել է, որ ԵՄ-ն ողջունում է Ջիդդայում կայացած բանակցությունների արդյունքը և պատրաստ է իր դերը խաղալ՝ աջակցելու Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և այլ գործընկերների հետ պատերազմին վերջ տալու ջանքերին:

«Եվրամիության նպատակն է աջակցել Ուկրաինային՝ հասնելու համապարփակ, արդար և կայուն խաղաղության՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա։ Հրադադարի առաջարկը, եթե ընդունվի Ռուսաստանի կողմից, կարող է կարևոր քայլ լինել այդ ուղղությամբ։ Այժմ Ռուսաստանը պետք է ցույց տա խաղաղության հասնելու իր պատրաստակամությունը»,- ասված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել