Ստորագրվել է ՀՀ ՊՆ-ի և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջև համագործակցության 2025 թ. պլանը
13:15 - 14 մարտի, 2025

Ստորագրվել է ՀՀ ՊՆ-ի և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջև համագործակցության 2025 թ. պլանը

Մարտի 13-14-ը ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների ու գործողությունների խմբի ղեկավար Ալգիրդաս Նորկուսի գլխավորած պատվիրակությունների միջև Վիլնյուսում անցկացվել են ՀՀ-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
 
Խորհրդակցություններին մասնակցել է նաև Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։
 
Քննարկվել են ՀՀ-ի և Լիտվայի միջև երկկողմ պաշտպանական համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։
 
Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջև համագործակցության 2025 թ. պլանը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ Հայաստանում և Լիտվայում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել