factor.am: Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավարության ընթացքում հարցեր են ուղղվել Արցախում նրանց գործառույթների ու այլնի վերաբերյալ։ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին հարցեր են ուղղել երկրի բյուջեի, Զինված ուժերի, զինվորականներրի աշխատավարձերի մասին։
Արցախի նախկին Արայիկ Հարությունյանն էլ նշել է, որ պաշտոնը ստանձնել է 2020 թվականի մայիսի վերջին։
«Հունիսին Հայաստանում տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի համատեղ նիստ։ Այնտեղ ես հանդիպեցի ՀՀ նախագահի և վարչապետի հետ, քննարկեցինք քաղաքական իրավիճակը, այսինքն՝ բանակցային գործընթացը։ Օգոստոսի վերջին ՀՀ վարչապետը եկավ Ղարաբաղ, ես նրան ընդունեցի»,- ասել է Հարությունյանը։
Ըստ ադրբեջանական կողմի՝ նա պատմել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին, որը նույնպես ապօրինի պահվում է Բաքվում:
Շինծու գործերով հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 17-ին։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
comment.count (0)