Ամերիկյան կործանիչները մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, իսկ 101 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Al Jazeera լրատվական գործակալությունը։
ԱՄՆ-ի հարձակումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Եմենի հութիները սպառնացել են վերսկսել հարձակումները Կարմիր ծովում Իսրայելի հետ առնչություն ունեցող նավերի վրա:
Ինչպես հայտնում է Եմենի Առողջապահության նախարարությունը՝ մեծ մասը եղել են կանայք և երեխաներ։
Հութիները նախազգուշացրել են, որ հարվածները «առանց պատասխան չեն անցնի»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել էր մի շարք օդային հարվածներ հասցնել Եմենի մայրաքաղաք Սանային՝ խոստանալով կիրառել «ճնշող մահաբեր ուժ», քանի դեռ Իրանի կողմից աջակցվող հութի ապստամբները չեն դադարեցրել իրենց հարձակումները Կարմիր ծովում։
Լուսանկարը՝ Խալեդ Աբդուլլահ/Ռոյթերս
comment.count (0)