azatutyun.am: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր ղեկավար է նշանակվել Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Անդրեյ Գնատովը։ Հրամանագիրը տեղադրված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում։
Գլխավոր շտաբը նշում է, որ շտաբի նախկին պետ Անատոլի Բարգիլևիչը կդառնա Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչը և կվերահսկի բանակում իրականացվող բարեփոխումները։
Ըստ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի՝ Բարգիլևիչը պատասխանատու է լինելու ռազմական ստանդարտների պահպանման և զինվորական կարգապահության ամրապնդման համար։
Ումերովի խոսքով՝ իսկ Գնատովն ավելի քան 27 տարվա ռազմական փորձ ունի։ Նա ղեկավարել է ծովային բրիգադը, "Восток" օպերատիվ հրամանատարության և Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի զորքերը, իսկ այս տարվա փետրվարի վերջին նշանակվել էր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։
Սա Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի երկրորդ փոփոխությունն է։ Անցյալ տարի փետրվարին Զելենսկին պաշտոնանկ արեց Ուկրաինայում զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին ու Գլխավոր շտաբի պետ Սերգեյ Շապտալային։ Ուկրաինայի նախագահը փոխարինել է Գլխավոր շտաբի պետին Կուրսկի շրջանում ռուսական հարձակման և ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից աջակցվող հրադադարի առաջարկի քննարկումների ֆոնին:
Ուկրաինայի նախագահը Գլխավոր շտաբի պետին փոխել է Կուրսկի շրջանում ռուսական հարձակման և ԱՄՆ-ի՝ հրադադարի առաջարկի քննարկումների ֆոնին:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր ղեկավար է նշանակվել Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Անդրեյ Գնատովը։ Հրամանագիրը տեղադրված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում։
Գլխավոր շտաբը նշում է, որ շտաբի նախկին պետ Անատոլի Բարգիլևիչը կդառնա Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչը և կվերահսկի բանակում իրականացվող բարեփոխումները։
Ըստ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի՝ Բարգիլևիչը պատասխանատու է լինելու ռազմական ստանդարտների պահպանման և զինվորական կարգապահության ամրապնդման համար։
Ումերովի խոսքով՝ իսկ Գնատովն ավելի քան 27 տարվա ռազմական փորձ ունի։ Նա ղեկավարել է ծովային բրիգադը, "Восток" օպերատիվ հրամանատարության և Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի զորքերը, իսկ այս տարվա փետրվարի վերջին նշանակվել էր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։
Սա Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի երկրորդ փոփոխությունն է։ Անցյալ տարի փետրվարին Զելենսկին պաշտոնանկ արեց Ուկրաինայում զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին ու Գլխավոր շտաբի պետ Սերգեյ Շապտալային։ Ուկրաինայի նախագահը փոխարինել է Գլխավոր շտաբի պետին Կուրսկի շրջանում ռուսական հարձակման և ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից աջակցվող հրադադարի առաջարկի քննարկումների ֆոնին:
Ուկրաինայի նախագահը Գլխավոր շտաբի պետին փոխել է Կուրսկի շրջանում ռուսական հարձակման և ԱՄՆ-ի՝ հրադադարի առաջարկի քննարկումների ֆոնին:
comment.count (0)