Մատվիենկոն պաշտոնական այցով Բաքվում է
 |azatutyun.am|
11:02 - 17 մարտի, 2025

Մատվիենկոն պաշտոնական այցով Բաքվում է |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կիրակի օրը ժամանել է Ադրբեջան։

Ըստ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության՝ Մատվիենկոյին երեկ ընդունել է Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, քննարկել երկկողմ հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ մշակութային և հումանիտար համագործակցությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Մատվիենկոն ու Ալիևան ընդգծել են միջխորհրդարանական հարաբերությունների և խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների կարևորությունը՝ երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում։ Կողմերը նաև նշել են, թե Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները կրում են ռազմավարական դաշնակցային բնույթ։

Մատվիենկոն, նախնական պայմանավորվածությամ, հունիսի 5-ից 6-ը կժամանի Երևան։

ՏԱՍՍ-ը նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երևան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել