Ալեն Սիմոնյանը և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր
16:39 - 17 մարտի, 2025

Ալեն Սիմոնյանը և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հայ-չեխական հարաբերություններին վերաբերող հարցերից բացի քննարկումների առանցքում են եղել նաև ՀՀ-ԵՄ օրակարգին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերող հարցերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել