news.am: Այս պահին մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ. նրանք հանդիպում են պահանջում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, որպեսզի քննարկեն իրենց խնդիրները։ Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ չեն ստացել Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված աջակցությունը։
«Ո՛չ հարյուր հազարն ենք ստացել, ո՛չ էլ հիմա 50 հազարն ենք ստանում։ Դիմել ենք սոցապ նախարարություն, ասել են՝ Հայաստանում համասեփականության իրավունքով բնակարան ունեք։ Դա իմ հայրական բնակարանն է, այնտեղ եղբայրներս են ապրում իրենց ընտանիքների հետ, մենք վարձով ենք ապրում Երևանում։ Աջակցություն չենք ստանում, ստրուկի նման առավոտից գիշեր աշխատում են ամուսինս ու որդիներս, բայց միևնույն է, չենք կարողանում ծայրը ծայրին հասցնել։ Այդ 50 հազար դրամն էլ մեծ օգնություն կլիներ մեզ համար»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ Մարինե Կարապետյանը։
Ավելի ուշ կառավարությունից արձագանքեցին բողոքի ակցիայի մասնակիցներին և առաջարկեցին հանդիպել նրանցից երեքի հետ։
comment.count (0)