Պուտինը կողմ է արտահայտվել Թրամփի՝ Ուկրաինայում 30 օրով հրադադարի գաղափարին․ Կրեմլ  |tert.am|
21:34 - 18 մարտի, 2025

Պուտինը կողմ է արտահայտվել Թրամփի՝ Ուկրաինայում 30 օրով հրադադարի գաղափարին․ Կրեմլ |tert.am|

tert.am: Պուտինը կողմ է արտահայտվել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքներին փոխադարձ հարվածներից 30 օրով հրաժարվելու մասին Թրամփի գաղափարին և նման հրաման է տվել զինվորականներին։ Այս մասին հայտնում է Կրեմլը։

Նշվում է նաև, որ Պուտինը Թրամփին տեղեկացրել է, որ մարտի 19-ին ռուսական և ուկրաինական կողմերի միջև կիրականացվի գերիների փոխանակում՝ հավասար սկզբունքով՝ 175 հոգի։ Բացի այդ՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն ուկրաինական կարգավորման հարցով փորձագիտական ​​խմբեր կստեղծեն։ 

30-օրյա զինադադար հաստատելու ԱՄՆ նախագահի նախաձեռնության համատեքստում ռուսական կողմը նախանշել է մի շարք կարևոր կետեր, դրանք են՝ շփման գծի ողջ երկայնքով հնարավոր հրադադարի արդյունավետ վերահսկողության ապահովում, Ուկրաինայում հարկադիր մոբիլիզացիան դադարեցնելու անհրաժեշտություն և ուկրաինական զինված ուժերի վերազինման վտանգը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել